Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը ՏԱՐԱԿՈՒՍՈՒՄ Է

Հունվար 27,2011 00:00

Հայ ազգային կոնգրեսը երեկ մի հայտարարություն է տարածել, որով անդրադարձել է, իր ձեւակերպմամբ՝ «իշխանության կողմից չվերահսկվող մի քանի անուն թերթերի վրա պարբերաբար շարունակվող զանազան ճնշումներին»: «Այս պահին դատարաններում քննվում են «Հայկական ժամանակ», «Ժամանակ» եւ «Առավոտ» թերթերի նկատմամբ «բարոյական վնասների» ֆինանսական փոխհատուցման՝ ընդհանուր հաշվով մոտ 20 միլիոն դրամի հայցեր»,- հիշեցրել է ՀԱԿ-ն ու արձանագրել, որ մամուլի հիշյալ միջոցների նկատմամբ հայցերն ակնհայտորեն ապօրինի են:
ՀԱԿ-ը դատապարտել է «մամուլի դեմ ակնհայտորեն մեկ կենտրոնից կազմակերպված այս արշավանքը» եւ հույս հայտնել, որ «այն կարժանանա միջազգային պատկան կառույցների, մասնավորապես ԵԽԽՎ-ի, ԺՄԻԳ-ի, Հայաստանում ԵՄ երկրների դեսպանների, ԱՄՆ-ի ուշադրությանը: Մեր մասնավոր տարակուսանքն ենք հայտնում նաեւ ԱՄՆ կառավարության կողմից ժողովրդավարության զարգացման համար Հայաստանին 45,5 միլիոն դոլար հատկացնելու փաստի առիթով, քանզի, ինչպես ցույց է տալիս Հայաստանի վերջին 10 տարիների փորձը, ժողովրդավարական իրավիճակը ոչ լեգիտիմ իշխանության պայմաններում հետեւողականորեն վատանում է, եւ այդ վատացումը գուցեեւ ուղիղ համեմատական է այդ նպատակով հատկացված գումարի չափին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել