«Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, մեկնաբանելով ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի՝ Հայաստանի վերաբերյալ զեկույցում
սուր գնահատականների դեպքում պատժամիջոցների կիրառման հավանականությունը, չի բացառել դրանք՝ նշելով, սակայն, որ Հայաստանն այն վիճակում չէ, որպեսզի նրան պատժամիջոցներ սպառնան: «Մենք այն իրավիճակում չենք, որպեսզի խոսենք այդ մասին: Ամենեւին ոչ: Ցանկացած երկիր պետք է իմանա, որ քանի դեռ այն համապատասխանում է ԵԽ պահանջներին եւ ճիշտ ուղղությամբ է ընթանում, կարող է կառույցին անդամակցության հույս ունենալ: Եթե նա գնա սխալ ճանապարհով եւ կոպտորեն խախտի սկզբունքները, միայն այդ դեպքում մենք պետք է խոսենք ծայրահեղ միջոցների մասին: Բայց Հայաստանն այդպիսի իրավիճակում չէ»,- կրկնել է Յագլանդը: