Այսուհետ ջերմությունը չափելու համար բավարար է միայն նայել հայելու մեջ, հավաստում են ճապոնացի հետազոտողները: Սարքը կարելի է հայելի անվանել այն պատճառով, որ դրանում կարելի է տեսնել սեփական արտացոլանքը: Իրականում, «Thermo Mirror»-ն հարթակ է՝ հայելու էկրանով, որի տակ թաքնված է տվիչ, որն էլ չափում է մարդու մարմնից արձակվող ինֆրակարմիր ցոլքը եւ գրում ջերմությունը: Եթե ջերմությունը նորմայից բարձր է, սարքն արձակում է նախազգուշացնող ազդակ: