Չինական Խանդժու քաղաքում գործում է «Զուգարան-ռեստորան», որտեղ ամբողջ ինտերիերը զուգարանային թեմայով է: Այստեղ ձեզ կառաջարկեն նստել զուգարանակոնքին, անձեռոցիկը զուգարանի թղթի փաթեթ է, ռեստորանի ցանկացած մանրուք ցույց է տալիս, որ դուք գտնվում եք զուգարանում, ոչ թե ռեստորանում: Բայց չնայած զուգարանային միջավայրին՝ ռեստորանը հաճախորդների պակաս չունի: