Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԵՏԱՑԱԾ ԶԱՐԴԸ

Հունվար 26,2011 00:00

Գոյություն ունի «Հույս» ադամանդ: Ենթադրվում է, որ այն ստացվել է 115 կարատանոց կապույտ ադամանդից: Քարը ժամանակին պատկանել է հնդկական աստվածությանը: Ապա ընկել է Հնդկաստան այցելած ֆրանսիացի ճամփորդի ձեռքը: Վերջինս այն վաճառել է արքայական ոսկերչին եւ շուտով պատառոտվել կատաղած շների կողմից:

Ոսկերիչը քարը բաժանել է մի քանի մասի եւ պատրաստել նույն զարդից: Դրանցից մեկը, որ պատկանել է Մարիա Ֆյոդրովնային, այժմ պահվում է Ադամանդների հիմնադրամում: Մյուս նմուշը անվանվել էր «կապույտ ֆրանսիացի»: Այն կրում էր Լուի XIV-ը, այնուհետեւ՝ Լուի XV-ը: Լուի XVI-ն էլ այն նվիրեց Մարիա Անտուանետային: Երբ 1973 թ. նրան մահապատժի ենթարկեցին, զարդն անհետացավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել