Լրահոս
Օրվա լրահոսը

ԸՆԴՈՒՆԱ՞Կ ԵՔ ԴՈՒՔ ԹՈՂՆԵԼ ԾԽԵԼԸ

Հունվար 26,2011 00:00

1. Առավոտյան արթնանալիս առաջին ծխախոտը ծխում եք:

ա) 30 րոպեից շուտ (2),

բ) 30 րոպեից հետո (1),

գ) սոված չեք ծխում (0):

2. Ծխախոտի մեծ մասը ծխում եք օրվա առաջին կեսին:

ա) այո (2),

բ) ոչ (0),

գ) նայած օր (1):

3. Ես ծխում եմ, երբ վատ եմ ինձ զգում:

ա) այո (2),

բ) ոչ (1),

գ) ոչ միշտ (0):

4. Ծխում եք արգելված տեղերում:

ա) այո (1),

բ) ոչ (0),

գ) երբեմն (2):

5. Ես խորը քաշում եմ կամ էլ «կուլ եմ տալիս» ծուխը:

ա) միշտ (2),

բ) երբեմն (1),

գ) երբեք (0):

6. Իմ ծխած ծխախոտները պարունակում են:

ա) 0,8-1 մգ նիկոտին (0),

բ) 1 մգ-ից շատ (1),

գ) չգիտեմ (2):

7. Օրական ծխում եք:

ա) 1-12 ծխախոտ (0),

բ) 13-20 ծխախոտ (1),

գ) 20-ից ավելի ծխախոտ (2):

Ընդհանրացնենք արդյունքները:

0-6 միավոր: Ծխելը ձեզ համար սովորություն չէ, այլ «չարաճճիություն»: Դուք շատ հեշտությամբ, առանց կողմնակի օգնության եւ հոգեբանական ցնցումների կարող եք թողնել ծխելը: Քանի դեռ ծխելը չի դարձել հիվանդագին, թողեք այն անհապաղ:

7-10 միավոր: Որպեսզի թողնեք ծխելը, պետք է ունենաք մեծ կամքի ուժ, դիմեք հոգեբանի օգնությանը, օգտագործեք հականիկոտինային մաստակ:

10-ից ավելի միավոր: Շատ դժվար է թողնել ծխելը: Պետք է դիմել մասնագետ-նարկոլոգի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել