Աշխարհում ամենաերջանիկը համարվում են դանիացիներն ու շվեյցարացիները: Համաձայն «Isopublic»-ի անցկացրած հարցման, Դանիայի եւ Շվեյցարիայի բնակիչների 78 տոկոսը իրենց երջանիկ են զգում եւ գոհ են կյանքից: Գնահատման սանդղակը եղել է 10 միավորանի:
Շվեյցարացիների եւ դանիացիների ինդեքսը կազմել է 8,3 միավոր: Միջինը՝ 7 միավորանոց երջանկություն են զգում Ֆինլանդիայի, Կանադայի, Ավստրալիայի, Ավստրիայի, Բրազիլիայի, ԱՄՆ-ի, Բելգիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի բնակիչները: Իտալացիները եզրափակում են առաջին տասնյակը: Նրանց երջանկության ինդեքսը 6,7 միավոր է: