Ֆրանսիացի ամենատաղանդավոր շոկոլադագործներից մեկը՝ Պատրիկ Ռոջերը, պատրաստել է շոկոլադե 10 մետրանոց տոնածառ: Մեկ ամսվա ընթացքում իր գործարանի ամբողջ թիմի հետ նա աշխատել է Փարիզի մի արվարձանում: Յուրահատուկ տոնածառը ցուցադրվել է Ֆրանսիայի հեռուստամարաթոնի ցուցահանդեսի ժամանակ, որի նպատակն է միջոցներ հավաքել նյարդամկանային հիվանդությամբ տառապողներին բուժելու համար: Բոլոր նրանք, ովքեր գումար կամ որեւէ բան նվիրաբերեն, կստանան մի կտոր՝ շոկոլադե տոնածառից: