Հնդկաստանի բնակիչ Սանջու Բխագատը միշտ իր տեսքով հիշեցնում էր հղիության վերջին շրջանում գտնվող մեկին: Նրա հսկա փորը խանգարում էր շնչել, տեղաշարժվել: Շտապ վիրահատության ընթացքում պարզվել է տարօրինակ գիրության պատճառը. Սանջուի փորի մեջ եղել է նրա երկվորյակ եղբայրը: Վիրահատող բժիշկն ապշել է, իսկ կողքից այն տպավորությունն է ստեղծվել, թե տղամարդը կեսարյան վիրահատությամբ երեխա է ունենում:
Պարզվել է, որ Բխագատը ծնվել է հազվագյուտ հիվանդությամբ, որի անունն է «fetus in fetu», այսինքն՝ «պտուղ՝ պտղի մեջ». արգանդում երկվորյակների կազմավորման սկզբնական շրջանում պտղաբեր ձվարաններից մեկը ներթափանցում է մյուսի մեջ եւ դառնալով «պարազիտ», շարունակում է զարգանալ: Արդյունքում մայրը ծննդաբերում է մեկին, իսկ երկրորդ պտուղը շարունակում է գոյությունը երկվորյակ եղբոր մեջ: Սանջուն իր եղբորն իր մեջ «կրել» է 36 տարի: