Վեյկ ան Զեեում շարունակվող շախմատի «Tata Steel Chess 2011» փառատոնում մեկօրյա հանգստից հետո վերսկսված պայքարում մեր հանրապետության ներկայացուցիչները հաղթանակ տարան: Ուժեղագույնների «A» խմբում Լեւոն Արոնյանը Իսպանիայի մարզական դրոշի պատիվը պաշտպանող Ալեքսեյ Շիրովին 53-րդ քայլում հարկադրեց ճանաչել պարտությունը եւ վաստակած վեց միավորով կազմեց մրցաշարային աղյուսակը գլխավորող խումբը: Դրան նպաստեց նաեւ մինչ այդ հայ գրոսմայստերին կես միավորով գերազանցող Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան)-Հիկարու Նակամուրա (ԱՄՆ)՝ օրվա կենտրոնական հակամարտությունում գրանցված ոչ-ոքին: Մյուս պարտիաներում Վան Հաոն եւ Վլադիմիր Կրամնիկը, համապատասխանաբար, պարտության մատնեցին Ռուսլան Պոնոմարյովին եւ Էրվին Լ՝Ամիին, իսկ Մաքսիմ Վաշյե-Լագրավ-Մագնուս Կարլսեն պարտիան ավարտվեց ոչ-ոքի:
Իններորդ տուրից հետո 6,0-ական միավորով առաջատարների խումբը կազմում են Անանդը, Արոնյանը, Կրամնիկը եւ Նակամուրան:
Նույն օրը փայլեց նաեւ «B» խմբում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը, որը 50-րդ քայլում պարտության մատնեց լեհ գրոսմայստեր Ռադեկ Վոյտաշեկին:
Իններորդ տուրից հետո «B» խմբի մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ստացավ.
1. Լյուկ ՄաքՇեյն 6,0
2. Գաբրիել Սարգսյան 6,0
3. Վեսլի Սո 6,0
4. Զախար Եֆիմենկո 5,5
5. Վլադ Տկաչեւ 5,5
6. Լի Չաո 5,0
7. Դավաթ Նավարա 5,0
8. Ռադեկ Վոյտաշեկ 5,0
9. Լե Կուենգ Լյեմ 4,5
10. Լորան Ֆրեսինե 3,5
11. Սուրիա Գանգուլի 3,0
12. Ջոն Համեր 3,0
13. Ֆրեսո Նիյբոյեր 3,0
14. Վութեր Սփուլման 2,0