Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՉ ՈՔ ՉԻ ՈՒԶՈՒՄ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԵԼ

Հունվար 26,2011 00:00

\"\"Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի ղեկավարությունը հերքում է երեքշաբթի օրը օդանավակայանի միջազգային տերմինալի սպասասրահում տեղի ունեցած պայթյունի համար պատասխանատվություն կրելու մեղադրանքը: BBC-ի մատուցմամբ, այդ մասին հայտարարել է օդային հանգույցի մամուլի խոսնակ Ելենա Գալանովան: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը նախօրեին հայտարարել էր, թե օդանավակայանը պետք է պատասխան տա անվտանգության կանոնները չապահովելու համար: «Դոմոդեդովոյի» ղեկավարության պնդմամբ, օդանավակայանի ընդհանուր գոտում անվտանգության պատասխանատուն ոստիկանությունն է: Մեդվեդեւը նաեւ արձագանքել է սրան՝ կոչ անելով տեղի ունեցածի պատասխանատվությունն իրար վրա չգցել: Երկրի ընդդիմությունը ահաբեկչական ակտը չկանխելու համար մեղադրել է ռուսական հատուկ ծառայություններին, իսկ վերջինս հայտարարել է, թե ահաբեկչական ակտի իրականացման մեջ կասկածվող անձը 35-տարեկան, սլավոնական արտաքինով մի մահապարտ-տղամարդ է եղել:

Հիշեցնենք, որ օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է 35 մարդ, կան հարյուրավոր տուժածներ: Հունվարի 26-ը Մոսկվայում եւ Մերձմոսկվայում սգո օր է հայտարարվել: Հավալենք, որ «Դոմոդեդովո» օդանավակայանում երկուշաբթի օրը տեղի ունեցած պայթյունից տուժածների ցուցակում հայկական կամ հայկականին նման առնվազն չորս ազգանուն կա: Վիրավորվածների թվում են 42-ամյա Կարեն Միխայիլի Գալուստյանը, 58-ամյա Յուրի Ալբերտի Վարդանովը, 65-ամյա Գուրիան Վարդանի Խաչատուրովը եւ 58-ամյա Անատոլի Աշոտի Պողոսբեկովը: Նրանք մոսկովյան հիվանդանոցներում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել