Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈԼԴՈՎԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ՍԴ

Հունվար 26,2011 00:00

Մոլդովայի կոմունիստական կուսակցության խորհրդարանական խմբակցությունը դիմել է երկրի Սահմանադրական դատարանին՝ խնդրելով պարզաբանել Սահմանադրության 90-րդ հոդվածը, որը վերաբերում է նախագահի ընտրության ժամկետներին: Այդ մասին ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ–ին ասել է կուսակցության ներկայացուցիչ Սերգեյ Սիրբուն: Վերջինս հստակեցրել է, որ «նման հարցում ՍԴ-ին ուղարկելու պատճառը վերջին շրջանում այն բազմաթիվ բանավեճերն ու մեկնաբանություններն են, որոնք վերաբերում են պետության ղեկավարի ընտրության վերջնաժամկետի հաշվարկին»:

Որոշ քաղաքական գործիչներ եւ վերլուծաբաններ պնդում են, թե երկրի նախագահը պետք է ընտրվի նոր խորհրդարանի կազմավորումից հետո երկամսյա ժամկետում, այսինքն՝ տվյալ դեպքում մինչեւ փետրվարի 28-ը: Այլ գործիչներ պնդում են, թե երկամսյա ժամկետը պետք է հաշվարկվի՝ սկսած նախագահի պաշտոնը թափուր մնալուց եւ ժամանակավոր պաշտոնակատարի կողմից նախագահի լիազորությունները ստանձնելուց հետո:

Հիշեցնենք, որ քաղաքական իրավիճակը Մոլդովայում 2009թ. գարնանից ի վեր ոչ մի կերպ չի կայունանում, եւ երկրի խորհրդարանը ավելի քան մեկ տարի չէր կարողանում նախագահ ընտրել: Ի վերջո, անցյալ տարի խորհրդարանը ցրելուց եւ նոյեմբերի 28-ին տեղի ունեցած նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելուց հետո երկիրը սպասում է, որ օրենսդիր մարմինը, ի վերջո, երկրի նախագահ կընտրի: Այդ պաշտոնում ամենահավանական թեկնածուն Դեմկուսի առաջնորդ, իր արեւմտամետ դիրքորոշմամբ հայտնի Մարիան Լուպուն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել