Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԱԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ «ԱՐԹՆԱՆՈՒՄ» ԵՆ

Հունվար 26,2011 00:00

Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում հարյուրավոր ցուցարարներ, ճեղքելով ոստիկանների շղթան, երթ են անցկացրել՝ պահանջելով քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ իրականացնել։ Այդ մասին տեղեկացնում է «Ազատություն» ռ/կ-ն: Ցուցարարները պահանջել են Եգիպտոսի առաջնորդ Հոսնի Մուբարաքի հրաժարականը, որը երեք տասնամյակ կառավարում է երկիրը։ Բախումների, բռնությունների կամ ձերբակալությունների մասին լուրեր չկան։ Երեկվա բողոքի ակցիան անցկացնելու կոչերը տարածվել էին սոցիալական կայքերի միջոցով։ Թունիսի հեղափոխությունից հետո արաբական մի շարք երկրներում գործող վարչախմբերի դեմ բողոքի շարժումներ են սկսվել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել