Լրահոս
Օրվա լրահոսը

Պաղեստինցիները ջարդել են «Ալ-Ջազիրայի» գրասենյակը

Հունվար 26,2011 00:00

Պաղեստինցիների ամբոխը հունվարի 24-ի լույս 25-ի գիշերը ջարդուփշուր է արել Ռամալլահում քաթարյան «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի գրասենյակը: News.am-ի մատուցմամբ, պաղեստինյան ինքնավարության կողմնակիցները այդկերպ իրենց բողոքն են հայտնել «Ալ-Ջազիրայի» հրապարակած գաղտնի փաստաթղթերի դեմ, որոնք վկայում են, որ Պաղեստինն աննախադեպ զիջումներ է ցանկացել անել Իսրայելին՝ խաղաղ համաձայնագրի հասնելու համար: Հեռուստաալիքի գրասենյակի ապակիներն ու տեսախցիկները կոտրվել են, գրասենյակը նյութական զգալի վնաս է կրել: Հիշեցնենք, որ «Ալ-Ջազիրայի» հաղորդագրության համաձայն, Աբբասը պատրաստ է եղել ցանկացած զիջում անել Իսրայելին, ընդհուպ մինչեւ Երուսաղեմի հայկական թաղամասերը վերադարձնելը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել