Լրահոս
Օրվա լրահոսը

Human Rights Watch-ը քննադատել է Պան Գի Մունին

Հունվար 26,2011 00:00

ՄԱԿ-ը հանդես է եկել իր գլխավոր քարտուղար Պան Գի Մունի պաշտպանությամբ: Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն իր տարեկան զեկույցում Պան Գի Մունին մեղադրել է Մարդու իրավունքներին վերաբերող հարցերն անտեսելու մեջ: BBC-ի փոխանցմամբ, իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, որը բավականին խոսուն վերտառություն ունի՝ «Օրինախախտների գլոբալ հորդորները», մասնավորապես ասված է, թե ՄԱԿ-ի ներկայիս ղեկավարը «բացառիկ դժկամությամբ» է ճնշում գործադրում բռնություններ իրականացնող կառավարությունների վրա:

Պան Գի Մունի աշխատակազմը հերքել է այդ մեղադրանքը՝ շեշտելով, որ Պանը իրավապաշտպանական հարցերով զբաղվում է ինչպես լուռ դիվանագիտության, այնպես էլ՝ հրապարակային ճշման ճանապարհով:

Կազմակերպության ղեկավարությունը, սակայն, պնդում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի «դժկամությունը՝ անկեղծորեն խոսել նրանց մասին, ովքեր լրջորեն ոտնահարում են մարդու իրավունքները, նշանակում է, որ նա հաճախ նախընտրում է կռվել մեջքին կապված մեկ ձեռքով»: Պան Գի Մունը, HRW-ի դիտարկմամբ, երբեմն մարդու իրավունքների ոլորտին առնչվող «կոշտ հայտարարություններ է անում, երբ այցելում է, օրինակ՝ Ուզբեկստան կամ Թուրքմենստան, բայց, չգիտես ինչու, նա նույնը չի անում Չինաստանի ներկայացուցիչների նկատմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել