Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԵՐԹԵՐ՝ ՀԱՄԱՐԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հունվար 26,2011 00:00

Այս օրերին Իջեւանի ոստիկանության գրանցման քննական բաժանմունքի (որը ժողովրդի մեջ առավել հայտնի է «ՄՐՈՒ» անունով) առաջ ավտոմեքենաների պետհամարանիշները հանձնելու համար հերթեր են գոյանում: Պետհամարանիշները հանձնելուց հետո այդ մեքենաները համարվում են չշահագործվող: Թեեւ կառավարությունը խոստացավ, որ գյուղատնտեսության մեջ օգտագործվող մեքենաները կապահովագրվեն ոչ թե 12 ամսով, այլ միայն սեզոնի համար՝ 3 կամ 4 ամսով, սահմանամերձ մարզի հարյուրավոր բնակիչներ պնդում են, որ հնարավորություն չունեն մուծելու մեքենաների պարտադիր ապահովագրության գումարները: Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Սարգիս Ասատրյանը 5 մեքենա ունի՝ «Կամազ», «Զիլ», «Նիվա», «Ֆորդ» եւ «Գազել»: Սարգիսը հանել է բոլոր 5 ավտոմեքենաների պետհամարանիշները՝ որպեսզի դրանք հանձնի գրանցման քննական բաժանմունք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել