Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ

Հունվար 26,2011 00:00

Նախորդ օրը տեղեկություն է ստացվել, որ հունվարի 23-ին 18-ամյա Գեւորգ Գրիգորյանը եւ 14-ամյա Շիրազ Ղազարյանը Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղին հարակից տարածքում հայտնաբերել են ականանման առարկա, այնուհետեւ սկսել քարերով հարվածել, ինչի հետեւանքով տեղի է ունեցել պայթյուն: Պայթյունի հետեւանքով Գ. Գրիգորյանը եւ Շ. Ղազարյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների վիճակը գնահատել են ծանր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել