Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեկան հիվանդ դարձած

Հունվար 26,2011 00:00

\"\"Սթրես-կենտրոնն օրեր առաջ հրաժարվեց 3-րդ կարգի հաշմանդամ 21-ամյա Դավիթ Թադեւոսյանին ընդունել իր մոտ, հայտնելով, որ Դավիթն իր հիվանդը չէ: Ավելին, մասնագետները հետազոտելով հիվանդին, ակնարկեցին, որ նա պետք է իր բուժումը կազմակերպի հոգեբուժարանում:

Դավիթ Թադեւոսյանը 2007-2009թթ. ծառայել է Մեղրու տարածաշրջանի Ագարակ գյուղում տեղակայված ՊՆ զորամիավորման մոտոհրաձգային գումարտակում: Զորացրվելուց հետո նա մինչ օրս հայտարարում է, որ ծեծի է ենթարկվել ավագ լեյտենանտ Տիգրան Հովհաննիսյանի կողմից: Մասնագետ չպիտի լինես, որպեսզի նրա հետ հանդիպելիս հասկանաս, որ գործ ունես հոգեկան խանգարում ստացածի հետ: Դավիթի խնդրին «Առավոտը» անդրադարձել է անցյալ տարվա «Նախկին զինծառայողը՝ հոգեբուժարանում», «Այլանդակ բարքեր», «Նախկին զինծառայողը սպառնում է վերջ տալ իր կյանքին» հրապարակումներում: Դավիթի հետ պատահածից հետո եղբայրը՝ Գեւորգը, որը սովորում էր Արմավիրի «Տիգրած Մեծ» զինվորական վարժարանում, թողել է ուսումը:

Դավիթը հոգեկան խանգարում ստացել է ոչ թե զինվորական ծառայության ժամանակ, այլ դրանից առաջ: Այսինքն, առանց խղճի խայթ զգալու, հոգեկան հիվանդին զորակոչել են բանակ: Մինչ օրս այս ծանր հանցագործությունը գործած պաշտպանության համակարգի ոչ մի ներկայացուցիչ չի պնդել հակառակը: Կամ պաշտպանության նախարարությունը, Դավիթին զորակոչած չինովնիկները պիտի ասեն, թե ինչո՞ւ են հոգեկան հիվանդին զորակոչել բանակ, կամ՝ եթե դա ժխտեն, ուրեմն պիտի ասեն, թե այդ դեպքում ինչո՞ւ է Դավիթը բանակից վերադարձել հոգեկան հիվանդ դարձած: Ես ուզում եմ, որ այս հրապարակումը դիտվի որպես հաղորդում հանցագործության մասին: Եթե կա սխալ տեղեկատվություն, պատրաստ եմ օրենքով նախատեսված 2 մլն դրամ փոխհատուցում տրամադրել «ապատեղեկատվության, սուտ տեղեկություններ» հաղորդելու համար:

Իսկ եթե պաշտպանության նախարարությունը պատասխանի այս երկու հարցերից գոնե մեկին, կընդունի իր հանցանքը Դավիթի նկատմամբ, ապա ինքն է պարտավոր 2 մլն դրամ տրամադրել տուժողի ընտանիքին՝ հոգեբուժարանում երիտասարդի բուժումը կազմակերպելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել