Լրահոս
Օրվա լրահոսը

60 միլիոն դրամի մանրաձուկ

Հունվար 26,2011 00:00

Դեռ տարեվերջյան ասուլիսին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ասել էր, որ 2011-ին իրենց համար գերակա խնդիր է լինելու Սեւանա լճում մանրաձկան բացթողումը: Երեկ Ա. Հարությունյանը ասուլիսում կրկին հաստատել է իրենց այդ մտադրությունը եւ հայտնել, որ լիճ է բացթողնվելու շուրջ 166 հազար՝ 5 գրամից ավելի «գեղարքունիք» եւ 200 հազար՝ 3 գրամից ավելի «ամառային իշխանի» մանրաձուկ, ինչի համար պետբյուջեից 60 մլն դրամ կհատկացվի: Սեւանա լճի ջրի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկ եղած տարածքներում կանխարգելման աշխատանքներ կիրականացվեն: Նախարարն այդպես էլ չի մանրամասնել, թե այս տարի մայրաքաղաքի որ տարածքներն են կանաչապատելու՝ ակնարկելով, որ դրանով զբաղվում է Երեւանի քաղաքապետարանը, իսկ նախարարությունը խնդիրն ուշադրության կենտրոնում է պահում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել