Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՃ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՆԿՈՒՄ

Հունվար 26,2011 00:00

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից՝ 2010 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին, 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, միջին անվանական աշխատավարձը Հայաստանում բարձրացել է 6,7%-ով՝ կազմելով 108 852 դրամ: Բյուջետային աշխատողների միջին աշխատավարձը 87 807 դրամ է, իսկ ոչ բյուջետային կազմակերպությունների աշխատակիցների միջին աշխատավարձը՝ 135 688 դրամ: Ոչ միայն աշխատավարձն է բարձրացել, այլեւ գործազրկությունն է կրճատվել՝ 2010թ. վերջին ՀՀ-ում գրանցվել է 78 800 գործազուրկ, նրանց թիվը 2010-ի ընթացքում կրճատվել է 6,7%-ով:

Փոխարենն աճել է Հայաստանի ՀՆԱ-ն, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 2,6%-ով, սակայն նույն՝ 2010-ի դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, կրճատվել է 16,1%-ով:

ՀՆԱ-ն բացարձակ արտահայտությամբ 2010 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին կազմել է 3 տրիլիոն 509 մլրդ 5 մլն դրամ: Բացի այդ, ըստ ԱՎԾ-ի՝ ՀՀ-ում 2010-ին՝ 2009–ի համեմատ, աճել է արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 9,7%-ով, եւ նվազել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալը՝ 13,5%-ով: Նվազել է նաեւ շինարարության ծավալը՝ 3,3%-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել