Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՎՈՂՆԵՐԸ ՆՅՈՒԹԵՐԻՆ ԿԾԱՆՈԹԱՆԱՆ

Հունվար 26,2011 00:00

Երեկ Վերաքննիչ դատարանում քննվում էր հանքարդյունաբերական «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերության հայցն ընդդեմ կանադական «Կալդերա Ռեսոուրսիզ» ընկերության, որի ժամանակ պատասխանող կողմը դատավորից ժամանակ խնդրեց նյութերին ծանոթանալու համար: Դատարանը որոշեց կողմին ընդառաջ գնալ եւ նիստը հետաձգեց մինչեւ փետրվարի 10-ը: Նշենք, որ «Գլոբալ Գոլդ Մայնինգ» ընկերությունը «Կալդերա Ռեսոուրսիզին» մեղադրում է առանձնապես խոշոր չափերի գույքի խարդախությամբ հափշտակության եւ կազմակերպության ծառայողների իրենց կարգադրիչ լիազորությունները չարաշահելու մեջ:

Հիշեցնենք, որ արդեն քանի տարի է՝ «Գլոբալ գոլդ» ընկերությունը բավականին խոշոր պարտքեր ունի տարբեր ընկերություններին եւ աշխատակիցներին ու ոչ մի կերպ չի կարողանում այդ պարտքերը մարել: 14 աշխատակիցներ դատարանի վճռով իրենց գումարները ստացել են, սակայն մի քանի տասնյակ աշխատակիցներ էլ վերջերս են դիմել դատարան՝ իրենց չվճարված աշխատանքի պարտք ու պահանջը ստանալու հայցով: Այս ամենի համար «Գլոբալ Գոլդի» Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Աշոտ Պողոսյանը մեղադրում է հենց «Կալդերա Ռեսոուրսիզին», որը պետք է գումարներ վճարեր «Մարջանի» հանքը շահագործելու համար: Այդ գումարով «Գլոբալ գոլդը» պետք է իր պարտքերը վճարեր, բայց այդ ընկերությունը, «գցել» է «Գլոբալ գոլդին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել