Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է «ԼՅՈՒՍԻՆ»

Հունվար 26,2011 00:00

Աստղագետների կողմից հայտնաբերվել է տիեզերքի ամենամեծ ալմաստը: Այդ ալմաստը հղկելու համար անհրաժեշտ է Արեգակի չափսերի սարքավորումներ, իսկ այն մատանին, որի վրա կարելի է դնել ստացված ադամանդը, շատ հեշտ կարելի է հագցնել մեր մոլորակի վրա: Այդ ալմաստը գտնվում է մեր մոլորակից ընդամենը 50 լուսատարի հեռավորության վրա (տիեզերական մասշտաբներով դա իսկապես չնչին հեռավորություն է): Այն ունի 1500 կմ տրամագիծ, կշիռն է՝ 10 միլիարդ տրիլիոն կարատ (իսկ գնի մասին խոսելը երեւի թե անհնար է): Համեմատության համար՝ մեր երկրագնդի վրա հայտնաբերված ամենամեծ ալմաստը կշռում է 546 կարատ (1 կարատը մոտ 0.2 գրամ է): Աստղագետները այդ ալմաստին տվել են «Լյուսի» անունը՝ հանրահայտ «The Beatles» խմբի «Lucy in the Sky with Diamonds» երգի պատվին: Նախկինում այս «սուպերադամանդը» եղել է, այսպես կոչված, սպիտակ թզուկ աստղերից, այնուհետեւ, կորցնելով իր ամբողջ էներգիան, դարձել է հսկայական ալմաստ: Ըստ գիտնականների՝ այդ նույն բախտն է վիճակված Արեգակին: 5 մլրդ տարի հետո Արեգակը կդառնա սպիտակ թզուկ, իսկ եւս 2 մլրդ տարի հետո այն կվերածվի հսկայական ալմաստի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել