Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍԵԼՈՎ ՄԻՄՅԱՆՑ ՀԵՏ

Հունվար 26,2011 00:00

Հունվարի 29-ին Երեւանում կբացվի «Խոսելով միմյանց հետ. անձնական հիշողություններ անցյալի մասին Հայաստանում եւ Թուրքիայում» բանավոր պատմությունների ցուցահանդեսը: Ըստ «Արմինֆոյի», ցուցահանդեսի շրջանակներում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու Հայոց ցեղասպանության մասին լուսանկարների, ձայնա-տեսանյութերի, որոնք հավաքվել են երկու երկրներում հետազոտությունների ընթացքում: Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա «Խոսելով միմյանց հետ» գրքի շնորհանդեսը, որն անվճար կբաժանվի բոլոր այցելուներին: Միջոցառումը կտեւի մինչեւ փետրվարի 3-ը: Մինչեւ Երեւան «գալը», այն անցկացվել է նաեւ Գյումրիում (հունվարի 10-15-ը), Վանաձորում (հունվարի 16-21-ը) եւ Իջեւանում (հունվարի 22-27-ը): Ցուցահանդեսի կազմակերպիչներն են՝ ԺԹԹ Ինտերնեյշնլը, Հայ դերասանների միությունը, «Հազարաշեն» ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնը, «Anadolu Kultur»-ը (Թուրքիա):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել