Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՅՈՒԼ. «ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԻՏԻ, ՈՐ ՕԿՈՒՊԱՑՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ»

Հունվար 26,2011 00:00

\"\"

Երեկ ԵԽԽՎ-ում պատասխանելով Ֆրանսիայի պատվիրակ Ռընե Ռուքեի հարցադրմանը, թե Թուրքիան արձանագրություններ է ստորագրել Հայաստանի հետ, բայց ԼՂ առնչությամբ Թուրքիայի հայտարարությունները վտանգում են կարգավորման որեւէ իրական առաջընթաց՝ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը մասնավորապես ասաց, թե ինքը ցանկանում էր բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ եւ այդ նպատակով ջանքեր է գործադրել՝ Թուրքիայի առաջին նախագահն էր, որն այցելել է Հայաստան: «Մենք կցանկանայինք, որ արձանագրություններն ուժի մեջ մտնեն,- ասաց պրն Գյուլը:- Բայց հստակ է, որ կա Ադրբեջանի տարածքի օկուպացիա, եւ սա չենք կարող համարել անկարեւոր իրադարձություն»: Նշելով, թե չի փոխկապակցում այս հարցերը՝ պրն Գյուլը հավելեց. «Բոլորը ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Հայաստանը նույնպես գիտի, որ տարածքները, որոնք օկուպացրել է՝ պատկանում են Ադրբեջանին»: Եվ սա ասելուց հետո կարեւորեց, որ տարածաշրջանի բոլոր երկրները ջանքեր գործադրեն այդ իրավիճակի կարգավորման համար:

Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել