Լրահոս
Օրվա լրահոսը

ՓՈՐՁԵՔ ՊԱՐԶԵԼ

Հունվար 25,2011 00:00

Առաջին հանդիպումից հետո երկա՞ր կտեւեն ձեր փոխհարաբերությունները. ինչպե՞ս կողմնորոշվել

1. Դուք ծանոթացել եք.
ա) Գիշերային ակումբում կամ Անթալիայի (գուցե մեկ ուրիշ, օրինակ՝ Սեւանա լճի) լողափում- 1:
բ) Սուպերմարկետի դրամարկղի մոտ կամ պոլիկլինիկայում- 2:
գ) Աշխատանքի վայրում կամ ձեր մորաքրոջ (հնարավոր է՝ այլ ծանոթի) տանը- 3։
2. Հայտնվել եք անկողնում.
ա) Երկու ժամ անց՝ երրորդ բաժակից հետո- 1:
բ) Մի քանի ամիս անց՝ ծաղկեփնջերով եւ քաղցրավենիքով «սիրախաղերից» հետո- 2:
գ) Ծանոթությունից մեկ շաբաթ անց՝ ռեստորանում հանդիպելուց հետո- 3։
3. Անկողնում պառկած՝ դուք ավելի շատ խոսել եք.
ա) Պաշտպանվելու մեթոդների մասին- 2:
 բ) Ինչպիսի անկողնային պարագաներ (սավան եւ այլն) կարող են լինել  զբոսայգու նստարանին- 1:
գ) Դա չի կարելի կրկնել- 3։
4. Առավոտյան նա իրեն դրսեւորեց.
ա) Ինչպես Ջեյմս Բոնդը՝ ասաց. «Շնորհակալություն, փիսիկս» եւ անհետացավ արեւի առաջին շողերի հայտնվելուն պես- 1:
բ) Ինչպես Միքի Ռուրքի հանրահայտ «Իննուկես շաբաթ» ֆիլմում՝ նախաճաշը քնքշորեն մատուցեց ձեր մերկ կրծքի վրա – 3:
գ) Ինչպես փականագործ Գոշան՝ «Մոսկվան արցունքների չի հավատում»-ից, ձեզ «քշեց» խոհանոց՝ բորշչ եփելու- 2։
5. Հաջորդ հանդիպման մասին պայմանավորվել եք.
ա) Մենք դեռեւս չենք պայմանավորվել, որովհետեւ չենք կարողանում «պրոցեսից» կտրվել- 3:
բ) Երկիրը կլոր է՝ ինչ-որ ժամանակ կհանդիպենք – 1:
գ) Շաբաթ օրը, ուղիղ ժամը 18.15-ին- 2։
Այժմ հաշվեք ձեր հավաքած միավորները:
Եթե դուք հավաքել եք  5-7 միավոր, ապա լավ ժամանակ անցկացրեցիք, չարժե ավելին ակնկալել։ Այդքանն էլ բավական է՝ լավ հիշողության համար:
Եթե հավաքել եք  8-11 միավոր, ապա ձեր սիրավեպի շարունակությունը կախված է նրանից, թե սեքսից բացի, ինչ-որ բան կապո՞ւմ է ձեզ: Եթե ընդհանուր հետաքրքրությունը սահմանափակվում է միայն սեքսով, ապա կարիք չկա հարաբերություններ սկսել։
Իսկ եթե  հավաքել եք 12-15 միավոր, ապա առաջին գիշերից հետո դուք արդեն մտածում եք զագս գնալու մասին. բայց մի՞թե դա չափից դուրս հնաոճ չէ: Ամեն դեպքում՝ ձեր այդ ցանկությունը կվախեցնի զուգընկերոջը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել