Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ-ԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՊԵՏՔ

Հունվար 25,2011 00:00

Երեկ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասուլիսում անդրադարձավ ՀՀ ԳԱԱ-ում վերջերս կայացած թղթակից անդամների ընտրություններին: Ըստ tert.am-ի,  թեեւ նա խոսքի սկզբում նշեց, որ կոռեկտ չի համարում ընտրությունների անցկացումից անմիջապես հետո խոսել այդ մասին, սակայն հավելել է. «Ցավում եմ միայն մեկ բանի համար, որ ակադեմիայի ընտրությունների ժամանակ ութ տեղ կորցրինք: Կարծում եմ, որ այդ ընտրություններից հետո շատերն այն համոզմանն եկան, որ ինչ-որ բան պետք է փոխել նաեւ ընտրական համակարգում»: ԵՊՀ ռեկտորի կարծիքով՝ սուբյեկտիվ ինչ-ինչ նկատառումներից ելնելով են տարբեր գիտությունների գծով (պատմություն, իրավագիտություն, կենսաֆիզիկա, կենսաբանություն, էկոլոգիա) պայքարող այդ 8 գիտնականները, օրինակ՝ Արման Կիրակոսյանը, ստացել ավելի քիչ քվեներ, քան անհրաժեշտ էր: Նշենք, որ վերջինիս ընդամենը մեկ ձայն չի բավարարել ընտրվելու համար։
Արամ Սիմոնյանը ստացել է 6 ձայն, ինչը, ըստ նրա, բավականին լավ ցուցանիշ է տվյալ պարագայում: «Համենայնդեպս, որ մթնոլորտն այնքան էլ նպաստավոր չէր ընտրությունների անցկացման համար, փաստ էր»,- ընտրությունների անցկացումից դժգոհ նշել է բանախոսը՝ ավելացնելով, որ պետք է միջոցներ ձեռարկվեն վիճակը շտկելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել