Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ հայը

Հունվար 25,2011 00:00

Ամեն մարդու գովք կարելի է անել, երբ նա ազգային է, ժողովրդի կողմից ընդունված եւ սիրված, բայց կան անհատներ, որոնք մեծագույն սիրով եւ հոգատարությամբ են պարուրում իրենց շրջապատողներին, ապրում նրանց պրոբլեմներով եւ օգնության ձեռք մեկնում: Կան նաեւ պետական այրեր, որոնք իրենց կեցվածքով չեն տարբերվում բարիհամբավ մարդկանցից, իրենց վեր չեն դասում հասարակ ժողովրդից, այն ժողովրդից, որի պաշտպանն են ու աջակիցը: Այդ բարիհամբավ պաշտոնատար անձերից մեկն է մեր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մեր ժամանակի, մեր նորօրյա Անդրանիկը, որը մոռանալով ամեն փառք, իրեն նվիրեց հայրենյաց դարավոր դատի պաշտպան: Ինչպես արցախյան ազատամարտի ժամանակ, այնպես էլ հիմա նա մնացել է իր ժողովրդի կողքին եւ պաշտպան նրա դատին, արդարադատ է առանց կողմնապահության: Արդյո՞ք կարելի է չհարգել եւ չփառաբանել նման մարդկանց, որի դռները բաց են սովորական մահկանացուների առջեւ: Նրանցից շատ շատերը դեռ ունեն սովորելու՝ ինչպես սիրել երկիրը եւ ժողովրդին: Նրանից հեռու չի մնացել ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ճիշտ նախարարի գործելակերպի շարունակությունը: Ոչ մի զոհվածի կամ ազատամարտիկի ընտանիք անուշադրության չի մատնված եւ նրանց հուզող հարցերը, միեւնույն է, ունեն դրական պատասխան: Հայրենյաց փառքի զինվորները չունեն վհատում եւ ապրում են հողի եւ ժողովրդի համար, որոնց ես կանվանեի «ազգի անզուգական մշակներ»: Թող նրանց թիվը լինի բյուր հազար:
Տիկին Լուսինե
Կենտրոն վարչատարածքի «Ժառանգություն» հ/կ զոհվածների միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել