Լրահոս
Օրվա լրահոսը

Արոնյանն ու Սարգսյանը առաջատարների մեջ են

Հունվար 25,2011 00:00

Հոլանդիայում շարունակվում է շախմատի «Tata Steel Chess 2011» գերմրցաշարը, որտեղ մասնակիցներն անցել են արդեն ութերորդ տուրը: «A» խմբում Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով ոչ-ոքի է խաղացել աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ եւ 5,0 միավորով շարունակում է ընթանալ առաջատարների խմբում: Այստեղ առաջատարները երկուսն են՝ ամերիկացի Հիկարու Նակամուրան եւ Անանդը: Նրանք ընդամենը կես միավոր ավելի ունեն հայ շախմատիստից: Այսօր 9-րդ տուրի օրն է եւ Արոնյանն առաջատարներին առնվազն հավասարվելու լավ հնարավորություն ունի: Նա սպիտակներով խաղում է Վեյկ ան Զեեում անհաջող հանդես եկող Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովի հետ, իսկ Նակամուրան եւ Անանդը իրենց հարաբերություններն են պարզելու:
Հաջող է հանդես գալիս նաեւ մեր հանրապետության երկրորդ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը: Նա նույնպես սեւերով հանդիպում էր առաջատարի՝ անգլիացի Լյուկ ՄաքՇեյնի հետ ու նույնպես միավորը բաժանեց: Այստեղ էլ մեր շախմատիստն իր անվան դիմաց 5,0 միավոր է գրանցել եւ բաժանում է 3-5-րդ հորիզոնականները:
Այսօր Գաբին սպիտակներով խաղում է լեհ Ռադեկ Վոյտաշեկի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել