Լրահոս
Օրվա լրահոսը

Երիտասարդները տոն են տալիս

Հունվար 25,2011 00:00

\"\"Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն ընթացող շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 71-րդ առաջնությունում երեկ հանգստյան օր էր հայտարարված: Իսկ մինչ այդ՝ 6-րդ տուրում գրանցվել էին այսպիսի արդյունքներ. Տիգրան Լ. Պետրոսյան-Արա Մինասյան՝ 1/2, Արտաշես Մինասյան-Դավիթ Պետրոսյան՝ 1:0, Տիգրան Քոթանջյան-Աշոտ Անաստասյան՝ 1:0, Ավետիք Գրիգորյան-Սամվել Տեր-Սահակյան՝ 1/2, Ռոբերտ Հովհաննիսյան-Հրանտ Մելքումյան՝ 1:0, Արման Փաշիկյան-Զավեն Անդրիասյան՝ 1/2: Տուրը նշանավորվեց, թերեւս, նրանով, որ հինգ անընդմեջ պարտությունից հետո վերջապես առաջին միավորը վաստակեց գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը:
Այսօր կայանալիք յոթերորդ տուրից առաջ, որում հանդիպելու են Անդրիասյան-Տիգրան Լ. Պետրոսյան, Մելքումյան-Փաշիկյան, Տեր-Սահակյան-Հովհաննիսյան, Անաստասյան-Գրիգորյան, Դավիթ Պետրոսյան-Քոթանջյան, Արա Մինասյան-Արտաշես Մինասյան զույգերը, երեք շախմատիստ վաստակել է 4,0 միավոր եւ մրցաշարային աղյուսակում եռիշխանություն է հաստատվել:
1. Ռոբերտ Հովհաննիսյան 4,0
2. Հրանտ Մելքումյան  4,0
3. Սամվել Տեր-Սահակյան 4,0
4. Ավետիք Գրիգորյան  3,5
5. Զավեն Անդրիասյան  3,5
6. Տիգրան Պետրոսյան  3,5
7. Արման Փաշիկյան  3,5
8. Արա Մինասյան  3,5
9. Արտաշես Մինասյան  2,5
10. Դավիթ Պետրոսյան  1,5
11. Աշոտ Անաստասյան 1,5
12. Տիգրան Քոթանջյան 1,0

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել