Ինչպես տեղեկացանք ՀՀ-ում Իտալիայի դեսպանատնից, հայ-իտակալան մշակութային համագործակցության շրջանակներում փետրվարի 11-ին Ազգային օպերային թատրոնում կկայանա «I Solisti Veneti» կամերային նվագախմբի բացառիկ համերգ, կհնչի բարոկո եւ դասական երաժշտություն, ծրագրում կլինի նաեւ Վիվալդի, Ռոսինի, Մարիկոնե: Համերգը կղեկավարի իտալացի անվանի դիրիժոր եւ կոմպոզիտոր Կլաուդիո Սկիմոնեն: Համերգին նվիրված ասուլիսը կկայանա փետրվարի 9-ին: «I Solisti Veneti» նվագախումը բարձրակարգ կամերային նվագախումբ է՝ նաեւ մոդեռն գործիքներով: Այն հանդես է եկել աշխարհի շուրջ 60 երկրներում՝ Ավստրիայից մինչեւ Կորեա, համագործակցել անվանի սոլիստների հետ: