Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՔԵՐՆԵՐԸ ԿՈՏՐԵԼ ԵՆ ՍԱՐԿՈԶԻԻ ԷՋԸ, ՆՐԱ ԱՆՈՒՆԻՑ ՖՈՒՐՇԵԹԻ ՀՐԱՎԵՐ ԵՆ ԱՐԵԼ

Հունվար 25,2011 00:00

\"\"Newsru-ի փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին երկրում սկսվող նախագահական ընտրությունների թեժ փուլում կիբերհանցագործների գործողությունների զոհ է դարձել: Հաքերները կոտրել են Facebook սոցիալական ցանցում Ֆրանսիայի առաջնորդի էջն ու նրա անունից հայտարարել են, թե երկրի ղեկավարը 2012թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունը երկրորդ ժամկետի համար չի առաջադրի: «Հարգելի հայրենակիցներ, նկատի ունենալով այն բացառիկ հանգամանքները, որոնք հայտնի են ամբողջ երկրին, ես որոշում եմ ընդունել նախագահի պաշտոնում վերընտրվելու նպատակով իմ թեկնածությունը 2012թ. նախագահական ընտրություններում չառաջադրել»,- ասված է Սարկոզիի էջում հաքերների կողմից տեղադրված հայտարարության մեջ: Դրա հետ մեկտեղ, Ֆրանսիայի առաջնորդի էջում մի նոր կեղծ խումբ է ստեղծվել, որի անդամները հրավիրվել են մասնակցելու Սարկոզիի՝ իբր, քաղաքականությունից հեռանալու կապակցությամբ 2012թ. մայիսի 6-ին կազմակերպվելիք ֆուրշեթին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել