Իրանում 2009 թվականի նախագահական ընտրությունններից հետո, հետընտրական իրադարձությունների կապակցությամբ, ժամանակին կալանավորված երկու քաղաքական ընդդիմադիրներ կախաղանի միջոցով մահապատժի են ենթարկվել՝ հակակառավարական ելույթներին եւ արգելված ընդդիմադիր խմբավորման հետ առնչություններ ունենալու մեղադրանքով:
Այդ մասին հաղորդում է BBC-ն՝ հիշեցնելով, որ դեռ 2010 թվականին Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Իրանի իշխանություններին կոչ էր արել կալանավորված ընդդիմադիրներին ազատ արձակել: