Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԻՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐՈՎ ՎՐԱՍՏԱՆ ՉԵՆ ԹՈՂՆՈՒՄ

Հունվար 25,2011 00:00

Հունվարի 18-ին «Վրացիները խստացրել են վերաբերմունքը» լուրով տեղեկացրել ենք, որ այն բանից հետո, երբ Հայաստանում արգելվեց Վրաստանում մաքսազերծված մեքենաները «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով Հայաստան ներկրել, վրաց պետավտոտեսուչները, որ անտեսում էին մանր խախտումները, խստացրել են հսկողությունը հայկական ավտոմեքենաների հանդեպ:
Հիմա էլ Տավուշի մարզում լուրեր  են տարածված, թե իբր Բագրատաշեն-Սադախլոյի անցակետում վրաց պաշտոնատարները խնդիրներ են ստեղծում  պարտադիր ապահովագրված հայկական համարանիշներով ավտոմեքենաների համար: Սակայն պարզվում է, որ նման խնդիրներ չկան: Պարզապես վրաց սահմանապահներն արգելում են հին, խորհրդային նմուշի վարորդական իրավունքի վկայականներով հայ վարորդների մուտքը իրենց երկիր: Ձեւական առումով նրանք ճիշտ են, քանզի  խորհրդային տարիներին տրված վարորդական իրավունքներում միայն հայերեն եւ ռուսերեն գրառումներ են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել