ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ-ում արտակարգ իրավիճակների կառավարման համակարգի հիմնադրման 20-ամյակի տոնակատարության շրջանակներում հայտարարում է փրկության գաղափարը խորհրդանշող հուշարձանի նախագծի մրցույթ: Հուշարձանը պետք է մարմնավորի աղետների կանխարգելման, հետեւանքների նվազեցման ու վերացման, գթասրտության, անձնվիրության, արտակարգ իրավիճակներին դիմակայելու կարողության գաղափարը: Պայմաններին ծանոթանալու համար կարող եք զանգել 36-34-52: