Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

HIGH TECH զորամաս՝ Հայաստանում

Հունվար 25,2011 00:00

Այս տարվա գարնանային զորակոչի շրջանակում տեխնոլոգիական մասնագիտություններ ունեցող զորակոչիկներից բարձր տեխնոլոգիական զորամաս ստեղծելու վերաբերյալ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) ՀՀ պաշտպանության նախարարության հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել: Նշված ստորաբաժանման մեջ ծառայության անցնելու համար մինչեւ զորակոչը զորակոչիկների շրջանակում նախատեսվում է հատուկ մրցույթ անցկացնել: Ոլորտի պատասխանատուների ուշադրության կենտրոնում են լինելու հատկապես բարձրակարգ ծրագրավորողները, պատկերների ճանաչման, ցանցային, ռոբոտաշինության մասնագետները: «Մեծ հույսեր ունենք, որ նախաձեռնությունը կդառնա իրականություն, այդ կերպ բանակում գտնվող բարձր տեխնոլոգիաների մասնագետներն ավելի մեծ օգուտ կարող են բերել, քան սովորական ծառայության ձեւով»,- «Առավոտին» ասաց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: Նրա խոսքով՝ նման փորձ կա ամբողջ աշխարհում, մեթոդը լավագույնս օգտագործում է Իսրայելը. «Ամբողջ աշխարհում բանակը հանդիսանում է տեխնոլոգիական զարգացման հիմնական «լոկոմոտիվը»: Հույս ունենք, որ Հայաստանում էլ է այդպես լինելու»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել