Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տուրիստները շատացել են

Հունվար 25,2011 00:00

Ինչպես տեղեկանում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ ԱԳՆ հյուպատոսական ծառայության տվյալների համաձայն, 2010թ.-ին ԼՂՀ են այցելել ավելի քան 8000 օտարերկրյա քաղաքացիներ, ինչը 30%-ով գերազանցում է 2009թ.-ի ցուցանիշը: ԱՊՀ երկրների քաղաքացիներից բացի, Արցախ են այցելել նաեւ քաղաքական եւ մշակութային գործիչներ, մարզիկներ, գործարարներ եւ զբոսաշրջիկներ Եվրամիության երկրներից, Ամերիկայից, Ասիայից, Աֆրիկայից եւ այլն: Վերջին երկու տարում մեծացել է Պարսկաստանից զբոսաշրջիկների հոսքը: Շատ օտարերկրացիներ ԼՂՀ են այցելում մի քանի անգամ: Տարեցտարի ընդլայնվում է այն երկրների աշխարհագրությունը, որտեղից զբոսաշրջիկներ են այցելում Արցախ:
Վիճակագրությունը վկայում է այն մասին, որ չնայած Ադրբեջանի ակտիվ հակազդեցությանը, աշխարհում տարեցտարի աճում է հետաքրքրությունը Արցախի նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել