Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԴՈՄՈԴԵԴՈՎՈՅԻ» ՏՈՒԺԱԾՆԵՐԻ ՄԵՋ ՀԱՅ ԿԱ

Հունվար 25,2011 00:00

Մոսկվայի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում ահաբեկչական գործողությունից տուժածների մեջ հայ կա: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության կայքում տեղադրված նախնական ցուցակում նշված է պայթյունից վիրավորված 42-ամյա Կարեն Միխայելի Գալուստյանի անունը, որի վիճակը միջին ծանրության է։ Այդ մասին հաղորդում է news.am-ը: Առայժմ հայտնի չէ, թե արդյոք նա ՀՀ քաղաքացի՞ է: Ավելի վաղ «Ազատություն» ռ/կ-ն հաղորդել էր, թե նախնական տվյալներով՝ օդանավակայանում այսօր տեղի ունեցած պայթյունից զոհվածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան:
Փաստի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչության, սպանության եւ ապօրինի զենք-զինամթերքի հատկանիշներով: Ինչպես «Սիբիր» ավիաընկերությունից տեղեկացրել են «Ազատություն» ռ/կ-ին, Երեւանից ժամը 17:55-ին Մոսկվա թռչող ինքնաթիռը (թռիչքը 2.5 ժամ է տեւում) վայրէջք էր կատարելու հենց «Դոմոդեդովո»-ում: Իսկ Մոսկվայից Երեւան ուղեւորվող «Արմավիա» ավիաընկերության ինքնաթիռը ժամը 16:35-ին նորմալ վայրէջք է կատարել Երեւանում: Ի դեպ, տեղի ունեցած պայթյունի արդյունքում օդանավակայանի շենքը միայն աննշան չափով է վնասվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել