Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՒՅՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Հունվար 25,2011 00:00

2008թ. մարտի 1-ին Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների առնչությամբ ՀՀ իշխանություններն այդպես էլ արդյունավետ հետաքննություն չապահովեցին եւ քայլեր չձեռնարկեցին իսկական մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Մարտի 1-ի դեպքերի ընթացքում տասը մարդ զոհվեց, որոնցից երկուսը ոստիկան էին, ութը՝ ցուցարար: Անհամաչափ ուժ գործադրելու համար դատապարտվել էր ընդամենը 4 ոստիկան: 2009թ. դեկտեմբերին նրանցից յուրաքանչյուրը 3 տարվա ազատազրկման էր դատապարտվել եւ անմիջապես էլ համաներում ստացել՝ ընդամենը ոստիկանական աշխատանք ծավալելու արգելքով: Այս մասին ասվում է Human Rights Watch կազմակերպության 2011թ. զեկույցում:  Նաեւ նշվում է, որ մարտյան դեպքերի առնչությամբ քրեական պատասխանատվության էր ենթարկվել ավելի քան 50 քաղաքացի, որոնք ազատազրկման երկարատեւ ժամկետներ էին ստացել: 2009թ. հունիսին նրանց գերակշռող մասին համաներում էր շնորհվել, սակայն տեղի իրավապաշտպանները պնդում էին, որ քաղաքական հայացքների համար 11 ընդդիմադիր գործիչներ դեռեւս բանտում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել