Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՐՁԱԿՄԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ «ԴՈՄՈԴԵԴՈՎՈ» ՕԴԱԿԱՅԱՆԸ

Հունվար 25,2011 00:00

\"\"

Երեկ, Երեւանի ժամանակով 17:32-ին, Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի միջազգային տերմինալի ժամանման սրահում տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժածների թիվը, ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի մատուցմամբ, հասել է 168-ի, որոնցից 74-ը հոսպիտալացվել է: Այլ աղբյուրներ հաղորդում են 35 զոհի եւ 140 վիրավորի մասին։
ՀԼԸ-ծՏՉՏրՑՌ-ի հաղորդագրության համաձայն, նախնական տվյալներով, պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը, որը գտնվել է դիմավորող անձանց ամբոխի մեջ, իսկ ռումբի հզորությունը համարժեք է եղել մոտ 5 կգ-ի: Պայթուցիկը հագեցված է եղել կտրող-ծակող մետաղական բաղադրիչներով: Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ-ի 205-րդ հոդվածի հատկանիշներով՝ ահաբեկչական ակտ: Այդ հոդվածը նախատեսում է ազատազրկում մինչեւ 20 տարի ժամկետով: ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը կառավարությանը հանձնարարել է օգնություն տրամադրել տուժածներին ու զոհերի ընտանիքներին: Երկրի նախագահը ՌԴ տրանսպորտի եւ ՆԳ նախարարներին նաեւ հանձնարարել է հատուկ ռեժիմ սահմանել բոլոր օդանավակայաններում եւ կայարաններում, հրահանգել է պարզել, թե ինչու այդ օբյեկտներում անվտանգության ապահովման կանոնները չեն կիրառվում:
Կարդացեք

\"\"

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել