Հունվարի 23-ին ռուսական «ԽցսՖՑցՐՈ» հեռուստաալիքը կցուցադրի Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը, տեղեկացնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունը: «Սահմանը» պոետիկ դրամա է հայ-ադրբեջանական սահմանը հատող գոմեշի մասին: Վերջինս ֆիլմի գլխավոր հերոսն է, որի օգնությամբ վեր են հանվում 2 հարեւան ժողովուդների միջեւ գոյություն ունեցող բարդ հիմնախնդիրները, սահմանամերձ գյուղի կենցաղը, մարդկանց կրոնական ու մշակութային առօրյան: Գոմեշի պատմությունն իրական է, Հարություն Խաչատրյանն անձամբ դրա ականատեսն է եղել: Այժմ կինոյի լեզվով վերաշարադրելով այդ պատմությունը՝ նա փորձել է առանձին կերպարների օգնությամբ ցույց տալ պատերազմի իրական դեմքը: «Սահման»-ով ռեժիսորն առաջարկում է քանդել գոյություն ունեցող բոլոր սահմանները: