Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ ֆուտբոլիստը՝ Իրանի ազգային հավաքականի ավագ

Հունվար 22,2011 00:00

Իսլամական հեղափոխության հաղթանակից 30 տարի անց առաջին անգամ իրանահայ ֆուտբոլիստ Անդրանիկ Թեմուրյանի բազուկը զարդարեց թիմի ավագի բազկակապը: Իսլամական երկրի ազգային հավաքականի ավագը՝ քրիստոնյա: Անկախ նրանից, թե սրանից առաջ որեւէ այլ իրանահայ կամ իրանցի քրիստոնյա ֆուտբոլիստ այդ պաշտոնը կարող էր զբաղեցնել, թե ոչ, այս լուրը ինքնին ուշագրավ է Եվրոպայի եւ ընդհանրապես՝ քրիստոնյա աշխարհի համար: Խաղը ավարտված է, Իրանի ազգային հավաքականն արձանագրել է իր նոր հաղթանակը ԱՄԷ ազգային հավաքականի դեմ՝ 3-0 հաշվով: Հնչում է Իրանի հիմներգը, եւ խաչակնքում է հայազգի մարզիկ՝ մրցության լավագույն խաղացող ճանաչված Անդրանիկ Թեմուրյանը:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին Անդրանիկը խաղում էր Մեծ Բրիտանիայի «Բոլտոն», ապա «Ֆուլհեմ» թիմերում, իսկ այժմ՝ Թավրիզի «Տրակտորում»: Այս մասին տեղեկացնում են Իրանի հայկական թերթերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել