Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Մելքումյանը դարձավ միանձնյա առաջատար

Հունվար 22,2011 00:00

\"\"Երեկ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մասնակից 12 գրոսմայստերները մրցեցին չորրորդ տուրում:
Հայաստանի չեմպիոն Ավետիք Գրիգորյանը եւ Զավեն Անդրիասյանը շատ արագ կատարեցին 28 քայլ եւ խաղաղասիրաբար միմյանց հրաժեշտ տվեցին: Հրանտ Մելքումյանը սեւերով առավելության հասավ Տիգրան Քոթանջյանի նկատմամբ եւ 3,5 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Ռոբերտ Հովհաննիսյանը, Սամվել Տեր-Սահակյանը եւ Արա Մինասյանը նույնպես իրենց անվան դիմաց միավորների պաշարն ավելացրին մեկով՝ նոր լարվածություն հաղորդելով պայքարին: Բավական է ասել, որ նրանք, ինչպես նաեւ Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը եւ Զավեն Անդրիասյանը 2,5-ական միավորով բաժանում են 2-7-րդ հորիզոնականները: Զարմանալիորեն անհաջող է հանդես գալիս Տիգրան Քոթանջյանը, որը խաղացած բոլոր չորս պարտիաներում էլ տանուլ է տվել մրցակիցներին: Այսօր հինգերորդ տուրի օրն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել