Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐՈՒԺԱՆԻ «ՄԵԼԱՄԱՂՁԸ»

Հունվար 22,2011 00:00

Օրերս հրատարակվել է Մերուժանի «Մելամաղձ» ժողովածուն: «Առավոտի» հետ զրույցում  գրողը պոետիկ ասաց. «Սերը մարդկային երջանկության պատուհանն է, որտեղից հավիտենական լույս է թափանցում կարոտաբաղձ հոգիներում՝ նվիրագործում է հավատը, բյուրեղացնում խիղճը, ազնվացնում խոսքը»:
Ինչպես ասում է մեր զրուցակիցը,  պոեզիան տխրության զավակն է: Եթե նրանում երբեմն հայտնվում են  կենսախինդ տողեր, ուրեմն դրանք ստեղծվել են բացառիկ խանդավառության՝ ցնորքի ժամերին: «Գերագույն երջանկություն է ընթերցողիս խորհրդավոր ժամեր պարգեւելը, առավել եւս՝ մեր ժամանակներում, երբ անորոշ է մարդու անցնելիք ճանապարհը եւ մառախլապատ՝ կյանքի հեռանկարը,- նշում է Մերուժանն ու հավելում,- «Մելամաղձում» չեմ զլացել տողեր նվիրել նաեւ ճակատագրից դատապարտված եւ հնագույն արվեստի մեղսակիր ներկայացուցիչներին՝  անառակներին, որոնք նույնպես մեր ժողովրդի զավակներն են: Պատմությունը վկայում է, որ այն երկրում, ուր տիրում է սոցիալական անարդարություն, առաջանում են արատավոր բարքեր, ծաղկում են եկեղեցաշինությունն ու պոռնկությունը, իսկ վերջինն այն իրավիճակն է, որն իր մեջ համատեղում է սեռական կիրքն ու նյութական կարիքը. երկուսն էլ մարդկային խղճի հարուցիչներ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել