Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԵՐԻԿԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ

Հունվար 22,2011 00:00

APA-ի մատուցմամբ,  հետաձգվել են Ադրբեջանի եւ Միացյալ Նահանգների միջեւ անվտանգության հարցերով ամենամյա խորհրդակցությունները, որոնք նախատեսվում էին անցկացվել փետրվարի 7-ին՝ Բաքվում:
Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Էլհան Պոլուխովը՝ հավելելով, թե հանդիպման նոր ժամկետները կճշգրտվեն դիվանագիտական խողովակներով: Խորհրդակցությունների հետաձգման պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:
Մինչ այս հայտնի էր, որ խորհրդակցություններում ադրբեջանական պատվիրակությունը գլխավորելու է ԱԳ նախարարի տեղակալ Արազ Ազիմովը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ռազմաքաղաքական հարցերով պետքարտուղար Էնդրյու Շապիրոն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել