Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՏԱՐՈՒՄ՝ 2202 ՆԱՄԱԿ

Հունվար 22,2011 00:00

Ըստ Շիրակի մարզպետարանի, 2010 թվականին մարզպետարանը քաղաքացիներից ստացել է 2202 բողոք եւ առաջարկ: Շիրակցիները, սակայն, տարվա տարբեր հատվածներում բողոքելու տրամադրության եւ հավեսի տարբեր մակարդակներ են ունենում, բայց միշտ էլ մարզպետարան ուղղված նամակների մեջ գերակշռում են ֆինանսական օգնության մասին խնդրանքները:
Տարվա առաջին երեք ամիսներին Շիրակի մարզպետարանը ընդամենը 396 բողոք է ստացել (95-ը՝ ֆինանսական օգնության մասին), երկրորդ եռամսյակում՝ 409 նամակ (117-ը՝ ֆինանսական օգնության մասին): 2010թ. մայիսի 21-ից, երկրորդ եռամսյակի կեսերից Շիրակի մարզպետը փոխվեց՝ Լիդա Նանյանի փոխարեն Աշոտ Գիզիրյան: Հավանաբար մարդիկ նոր մարզպետի հետ նոր հույսեր են կապել. ուստի երրորդ եռամսյակում մարզպետարանը ամենաշատ թվով նամակներ է ստացել՝ 753 (123-ը՝ ֆինանսական օգնության մասին): Չորրորդ եռամսյակում էլ՝ 563 բողոք (187-ը՝ ֆինանսական օգնության մասին): Մեկ տարում ընդամենը 91 կրկնակի բողոք է եղել: Սակայն դատելով ողջ Հայաստանում չնվազող արտագաղթից, քիչ նամակներ են, որ քաղաքացու սրտով վախճան են ունեցել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել