Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Հունվար 22,2011 00:00

ՀՀ ԳԱԱ-ն, Գիտության եւ առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամը (ԳԱՏԱՀ) եւ ԱՄՆ Քաղաքացիական հետազոտությունների եւ մշակումների հիմնադրամը հայտարարում են Հայաստանում արդեն երրորդ անգամ անցկացվող Ասպիրանտական հետազոտությունների աջակցության ծրագրի մրցույթի արդյունքները: ՀՀ ԳԱԱ համակարգի 7 ասպիրանտների շնորհվել է $5000-ին համարժեք գումար: 
Շնորհները տրամադրվել են՝ հիմնվելով երկկողմանի միջազգային փորձագիտական եզրակացությունների վրա. հայտերի առանձին փորձագիտական եզրակացությունները մեկ անգամ եւս համեմատվել են ներկայացված հայտերի հետ՝ հայկական եւ ամերիկյան անկախ փորձագիտական հանձնաժողովների կողմից, ինչից հետո կայացվել է աջակցության վերջնական որոշում՝ առկա ֆինանսական հնարավորությունների սահմաններում: «Ասպիրանտական հետազոտությունների աջակցության ծրագիր–3»-ի հաղթողներն են՝ Մելանյա Գրիգորյանը, Անդրանիկ Չավուշյանը, Աննա Մկրտչյանը, Սերգեյ Աբրահամյանը, Անդրանիկ Դուրգարյանը, Տիգրան Պողոսյանը, Ռաֆայել Միրզոյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել