Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԶՈՀՎԵԼ Է ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Հունվար 22,2011 00:00

Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրադրությունը շարունակում է մնալ անհանգիստ: Ինչպես նախորդ տարվա ողջ ընթացքում, այնպես էլ 2011թ.  մեկնարկային ամսում այն հիմնականում արտահայտվում է հակառակորդի կողմից իրականացվող նախահարձակ գործողություններով, որոնց ընթացքում ոչ միայն արձանագրվում են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր, այլեւ դիվերսիոն գործողությունների փորձեր: Ըստ ԼՂՀ ՊԲ քարոզչության եւ լրատվության բաժնի, ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հերթական սադրիչ քայլը կատարվեց հունվարի 20-ին՝ շփման գծի հարավային հատվածում տեղաբաշխված հայկական դիրքերից մեկի ուղղությամբ: Ժամը 18.00-ի սահմանում Հորադիզի մերձակայքում տեղակայված իր հենակետերից հակառակորդը սանձազերծել է ինտենսիվ հրաձգություն, որի արդյունքում զոհվել է ՊԲ զինծառայող Հովիկ Մկրտչի Սուքիասյանը:
Ղարաբաղյան ուժերի կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ նախնական տվյալների, փոխհրաձգության ընթացքում ադրբեջանական զինուժի կրած կորուստն անհամեմատ մեծ է:
Միջադեպի հետ կապված  մանրամասները ճշտվում են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել