Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՓՈԽՔԱՂԱՔԱՊԵՏ ՈՒ ԲԱԺԻՆՆԵՐ

Հունվար 22,2011 00:00

Երեկ տեղի է ունեցել Երեւանի ավագանու նիստ, որի ժամանակ որոշվել եւ ստեղծվել է վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման վարչությունը, որը նպատակ ունի խիստ հսկողության տակ վերցնել վարչական շրջանների ղեկավարների աշխատանքը: Նոր բաժին է ստեղծվել իրավաբանական վարչությունում, որը կոչվում է բնակիչների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանության բաժին: Խոսելով իր ստեղծած Երեւանի դիզայների հաստիքի մասին, քաղաքապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ այդ պարտականությունների շրջանակում է լինելու Երեւանի բարեկարգմանն ու կառուցապատմանն առնչվող հարցերի վերաբերյալ լուծումներ առաջարկելը: Երեւանի ավագանու խորհուրդը միաձայն որոշել է «ՀայՌուսգազարդ» ընկերության նախկին փոխտնօրեն Վահագն Առաքելյանին նշանակել Երեւանի փոխքաղաքապետ, որը համակարգելու է ֆինանսական ոլորտը: Ինչ վերաբերում է փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի լիազորությունների կրճատվելու մասին լուրերին, ապա tert.am-ի հետ զրույցում վերջինս դա հերքել է՝ ասելով, որ դրանք ավելացել են:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել