Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԻՆԿՈՄԻՍԱՐԻԱՏԻ ԱՇԽԱՏԱԿԻՑԸ ԿԱՇԱՌՔԸ ՉԻ ՄԱՐՍԵԼ

Հունվար 22,2011 00:00

Հունվարի 20-ին ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները Չարենցավանի զինկոմիսարիատի բակում քաղաքացուց կաշառք պահանջելու եւ ստանալու պահին ձերբակալել են զինկոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի հաշվառման գծով տեսուչ Սասուն Աշոտի Սարգսյանին: Վերջինս մի քաղաքացուց 60 հազար դրամ կաշառք է վերցրել՝ զինկոմիսարիատի աշխատակցին փոխանցելու համար, որպեսզի նա դրա դիմաց ինչ-որ գործարք կատարեր:
Զինկոմիսարիատում հավաքված մարդկանց զրույցից հայտնի էր դարձել, որ նա կաշառքը ստացել է, որպեսզի քաղաքացուն հաշվառման կանգնեցնի: Քաղաքացին նոր է ազատվել կալանավայրից եւ անձնագիր ստանալու համար, ըստ կարգի, պետք է հաշվառում անցնի: Կաշառքը պահանջել էր ոչ թե ձերբակալվածը, այլ զինկոմիսարիատի արխիվի աշխատակիցը՝ Սերոբ Սաշիկի Գրիգորյանը: Սասուն Սարգսյանն արդեն խոստովանել է, որ գումարը վերցրել է արխիվի աշխատակցի ցուցումով:
Քաղաքացին, ումից պահանջել եւ ստացել են կաշառքը, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակիչ Հմայակ Աթայանն է:
Արդեն երեկ քաղաքի զինվորական կոմիսարիատ են այցելել պաշտպանության նախարարության զինվորական դատախազության աշխատակիցները:
Փաստի առիթով ստեղծված նյութերը ոստիկանությունից ուղարկվել են զինվորական դատախազություն: Հայտնի է դարձել, որ կաշառք ստացողն ու դրդողը ստորագրությամբ ազատ են արձակվել: Հարուցվել է քրգործ՝ ՔՕ «կաշառք» հոդվածի  հատկանիշներով: Գործը գտնվում է զինվորական դատախազության վարույթում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել