Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՍՏԱԿԵՑՄԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Հունվար 22,2011 00:00

Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, պատասխանելով «Առավոտի» հարցին՝  ինչպե՞ս է վերաբերվում մամուլում հրապարակված այն տեղեկությանը, որ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության անդամները պատրաստակամություն են հայտնել առաջարկություններ ներկայացնել «զինված ուժերում ստեղծված իրադրությունը բարելավելու վերաբերյալ», ասաց. «ՀՀ պաշտպանության նախարարությունը համագործակցում է քաղաքացիական հասարակության կառույցների հետ՝ ստանալով բազմաթիվ առաջարկություններ՝ այդ թվում կուսակցությունների կողմից: Մենք սերտորեն համագործակցում ենք ԱԺ պաշտպանության, անվտանգության ու ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի հետ, որը գլխավորում է ՀՅԴ անդամ Հրայր Կարապետյանը: Կարծում եմ՝ մամուլի այդ հրապարակման մեջ տեղ գտած «ստեղծված իրադրությունը բարելավելու» ձեւակերպումը եւ առաջարկությունների հասցեատերը հստակեցման կարիք ունեն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել